Տնտեսություն

«Էկոտուրիզմի փառատոն-2017»-ը ուշադրություն կհրավիրի Արտավան գյուղի ներուժին ու խնդիրներին

4 րոպեի ընթերցում

«Էկոտուրիզմի փառատոն-2017»-ը ուշադրություն կհրավիրի Արտավան գյուղի ներուժին ու խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էկոտուրիզմի փառատոն- 2017»-ն այս տարի կանցկացվի Վայոց ձորի Արտավան գյուղում հուլիսի 8-9-ը: Փառատոնի նպատակն է նպաստել էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև դրա միջոցով հրավիրել պետական մարմինների և մասնավոր հատվածի ուշադրությունը Արտավանի խնդիրների վրա, օգտագործել գյուղի ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 4-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեցին փառատոնի կազմակերպիչներ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Գյուղացու համար իր խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և դրանց լուծում տալու հնարավորություն կստեղծվի: Այս տարվա փառատոնը նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ ստացել ենք նաև պետական աջակցություն: Փառատոնային միջոցառումները կանցկացվեն անգլերեն, հայերեն և ռուսերեն: Եռալեզու լինելու հիմնական իմաստը այն զբոսաշրջիկներին ավելի հասանելի դարձնելն է»,-ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահՎազգեն Գալստյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանն այժմ աջակցում է դեպի Արտավան տանող ճանապարհների փոսալցման աշխատանքների իրականացմանը, իսկ պետական դրամաշնորհային ծրագրով ապահովվում են «Գանձերի որոնում» խաղի կազմակերպումը, մասնակիցների տեղափոխումը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կոմիտեն սատարում է այս նախաձեռնությանը, քանի որ այն ուղղված է ոչ միայն էկոզբոսաշրջության զարգացմանը, այլ նաև նպաստում է պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: «Փառատոնը կնպաստի էկոզբոսաշրջային ռեսուրսների բացահայտմանը Վայոց ձորում: Այն կարող է լուծել մի շարք խնդիրներ. այդ համայնքներում կզարգանա զբոսաշրջությունը, դրա միջոցով կբացահայտվի նաև հյուրընկալած, նաև շրջապատող համայնքների տնտեսական ողջ պոտենցիալը: Փառատոնը կներկայացվի թե ներքին, թե միջազգային շուկաներում: Կնպաստի նաև զբոսաշրջության ապակենտրոնացմանը դեպի հանրապետության մարզեր և հանրապետության համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, տեղական ավանդույթների պահպանմանը և խթանմանը միջազգային շուկայում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահՍարգիս Աղայանի խոսքով՝ լինելու են տաղավարներ, որտեղ այդ և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց ձեռքով աճեցված, պատրաստված գյուղական սնունդը: Բավարարվելու են ինչպես մսակերների, այնպես էլ բուսակերների պահանջները:

Փառատոնին նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ՝ էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական արշավ, թիթեռադիտում, ձիարշավ, երեկոյան աստղադիտում, «Գանձերի որոնում» խաղ՝ նախատեսված 5- հոգիանոց առնվազն 10 թիմի համար և այլն:

Փառատոնը կազմակերպվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում