Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Քոթանջյանը գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Քոթանջյանը գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ Իգոր Կովալենկոյի նկատմամբ, իսկ Տիգրան Քոթանջյանն ուժեղ գտնվեց Ալեքսանդր Զուբովից:

7-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Քոթանջյանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Անդրեյ Ժիգալկոն և Լեո Լի Ցյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

Կայանալիք 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարտիրոսյանն ու Քոթանջյանը կմրցեն միմյանց դեմ:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում