Տարածաշրջանային

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը

6 րոպեի ընթերցում

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը խոսել է Ադրբեջանի աշխատաշուկայում առկա վիճակի մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Նախարարի խոսքով` 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում զբաղվածության կենտրոններ աշխատանքի համար դիմել է 69250 մարդ, իսկ նախորդ տարվա դիտարկվող ժամանակաշրջանում այդ թիվը եղել է 141651 մարդ:

«Այսինքն աշխատանքի համար այդ կենտրոններ դիմող քաղաքացիների թվաքանակը նվազել է 2,2 անգամ, բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 30 հազար մարդ»,- նշել է նախարարը:

Եթե ադրբեջանցի նախարարի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ երկրում տնտեսական ճգնաժամը, արդյունաբերական անկումը, առևտրաշրջանառության անկումը հաղթահարված են և տնտեսական խնդիրները լուծված, բոլորն աշխատանք ունեն, գործատուները ժամանակին վճարում են աշխատավարձերը, երկրում ամեն ինչ գնում է իր հունով, սակայն դա այդպես չէ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված տվյալներն ու վիճակագրությունն ամենևին չեն արտացոլում ներկայումս երկրում առկա վիճակը, ինչը դրական կամ լավ չի կարող գնահատվել:

Այս պահին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքը վերջին 5 ամիսների տվյալներով կազմում է 15710,5 մլն մանաթ, ինչը նշանակում է 5,5 տոկոս տարեկան անկում: Ադրբեջանում զգալիորեն կրճատվել են առևտրաշրջանառության ծավալները, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով կազմում է 2075,5 մանաթ, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Այս բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ երկրում արդյունաբերության, առևտրի, բիզնեսի և ֆինանսական և տնտեսության մյուս հատվածներում բացասական տեղաշարժը շարունակվում է:

Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ 30 հազար գործազուրկների աշխատանքի տեղավորվելու հանգամանքը չի նշանակում, որ աշխատաշուկայում առկա լարվածությունը նվազել է: Այդ մարդիկ աշխատում են հիմնականում շինարարության և այնպիսի ոլորտներում, որոնք մշտական և երկարաժամկետ աշխատանք չի կարելի համարել:

Ադրբեջանի իշխանությունները խստորեն հետևում են, որ փակված աշխատատեղերում, լուծարված հիմնարկություններում, դպրոցներում, բուհերում և այլ պետական հաստատություններում կատարված մասսայական կրճատումների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակվեն և այդպիսով փորձում են ժողովրդին կտրել իրականությունից և հրամցնել միայն այն, ինչ իրենք են ցանկանում և իրենց է պետք:

Պաշտոնական տվյալների համաձայն` Ադրբեջանում աշխատավարձով աշխատողների թիվը կազմում է 1510,4 հազար, որից 883 հազարը աշխատում է պետական, իսկ 627,4 հազարը մասնավոր հատվածում: Նույն տվյալների համաձայն երկրում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը գերազանցում է 4,9 մլն-ը:

Այս թվերի համեմատությունն արդեն իսկ ցույց է տալիս զբաղվածության ոլորտում խնդիրների առկայությունը:

Ադրբեջանի իշխանությունները գործազուրկ չեն համարում նաև գյուղացիներին, ովքեր ունեն հողեր, չնայած այն հանգամանքին որ նրանք կարող են այդ հողերից ընդհանրապես եկամուտ չստանալ: Այսպիսի մարդկանց թիվն Ադրբեջանում հասնում է 700 հազար մարդու և նրանց նույնիսկ գործազուրկի կարգավիճակ չի տրվում:

Ադրբեջանցի փորձագետ Ջաֆարլիի խոսքով` եթե կառավարությունը երկրում գործազրկության մակարդակը հաշվի համընդհանուր ցուցանիշներով և օրենքներով, ապա գործազուրկների վերաբերյալ կառավարութան ներկայացրած թվերը մի քանի անգամ կաճեն:

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի կառավարության կողմից կատարվող նմանօրինակ հաշվարկները խանգարում են նաև աշխատաշուկայում իրական իրավիճակի գնահատումանը, ինչը հանգեցնում է խնդիրների վերաբերյալ ոչ էֆեկտիվ որոշումների և լուծումների:

Իշխանությունների կողմից կեղծ հաշվարկների և տվյալների ներկայացումը նպատակ է հետապնդում մեղմելու հասարակության շրջանում առաջացած լարվածությունը, տարբեր մեխանիզմներով զսպելու բնակչության շրջանում ճշգրիտ ինֆորմացիայի տարածումը, ինչը կհանգեցնի էլ ավելի դժգոհության իշխանությունների և ալիևյան ընտանիքի նկատմամբ, որն անարդյունավետ կառավարմամբ երկիրը տանում է դեպի խորացող ճգնաժամ:

Գործազրկության ցուցանիշների ճշգրիտ արտացոլմանը խանգարում է մի կարևոր հանգամանք ևս. Ադրբեջանի բնակչությունը, մշտապես խաբվելով սեփական իշխանությունների կողմից, այլևս չի վստահում պետական կառույցներին և շատ հաճախ չի դիմում զբաղվածության կենտրոնների օգնությանը:

«Թրանսփարենսի Ադրբեջան» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` զբաղվածության կենտրոններ աշխատանք գտնելու համար դիմում է գործազուրկների միայն 17,3 տոկոսը, իսկ մնացած հատվածը փորձում է խնդիրը լուծել իր և մտերիմների միջոցով:

«Թրանսփարենսի Ադրբեջան» հկ-ի իրավաբան Այթեն Ալիզամանլիի խոսքով` գործազրկության ծավալների ճշգրիտ հաշվմման համար անհրաժեշտ է գործազուրկների գրանցման համար ստեղծել էլեկտրոնային համակարգ և տվյալների բազա, ինչը չի արվում, քանի որ չի համապատասխանում ադրբեջանական ղեկավարության որդեգրած՝ ամեն ինչ կոծկելու քաղաքականությանը:

Արեն Պետունց

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում