Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ. Գառնիկ Իսագուլյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սադրանքների դեմ ժամանակն է պատժիչ գործողություններից զատ դիմել նաեւ կանխարգելիչ գործողությունների: Այս թեմայով սեփական տեսակետները ներկայացրեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգայինանվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հունիսի 27-ին հրավիրված ասուլիսում: «Եթե դիտարկումներ անցկացնենք, թե տարվա ընթացքում ինչ գործընթացներ են տեղի ունենում, եւ թե միջազգային հանրությունը, Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը ինչպես են արձագանքում դրանց, ըստ էության՝ կտեսնենք, որ վերջին տարիներին առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եթե հաշվի չառնենք ապրիլյան պատերազմը, որը բավականին լուրջ հետեւանքներ ունեցավ: Իհարկե, հայկական կողմը կարողացավ դիմագրավել ոչ միայն Ադրբեջանի հայտարարություններին, այլեւ գործողություններին, Ադրբեջանին էլ չհաջողվեց հասնել նրան, ինչին ձգտում էին: Հայաստանի եւ Արցախի համար ամեն մի կորուստ բավականին ծանր է, ամեն դեպքում կարծում եմ՝ ոչ միայն պետք է դիմել անհամաչափ պատժիչ գործողությունների, այլեւ որեւէ դիրքի վրա թշնամու հարձակման ազդակ զգալու դեպքում առաջինը հարված հասցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ սխալ է համարում համանախագահների հայտարարությունները հակաադրբեջանական որակելը, քանի որ ըստ նրա՝ դրանք ոչ թե հակաադրբեջանական էին, այլ հնարավորինս օբյեկտիվ:

«Ճիշտ չէ, երբ այնպիսի տերմիններ են օգտագործվում, որոնք իրականության հետ կապ չունեն: Նույնը կարծում եմ նաեւ այս երկրորդ հայտարարության մասին, որը որակվեց որպես հավասարության նշան պարունակող հայտարարություն: Այնտեղ օգտագործվեցին այնպիսի տերմիններ, որոնք առաջին անգամ էին օգտագործվում: Ըստ իս՝ անհրաժեշտ չէ, որ այդ հայտարարություններին մեծ ուշադրություն դարձվի, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներգրավված են ոչ միայն Արցախի, այլեւ մի քանի շատ ավելի գլոբալ խնդիրներում, եւ այդ ձեւաչափը այսօր ձեռնտու է բոլոր ուժային կենտրոններին»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին