Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ 2011 թվականին Սիրիայում սկսվեց պատերազմը, երկրի քրիստոնյա հայկական համայնքի հարուստ ընտանիքները տեղափոխվեցին Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ վարձակալելով Հյուսիսային պողոտայում գտնվող շքեղ բնակարանները: Թվում էր, թե նրանք եկել են արձակուրդի: Որոշ ժամանակ էր պետք հասկանալու, որ նրանք գուցե այլևս երբեք չկարողանան վերադառնալ տուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է հեղինակավոր The Economist պարբերականը «Սիրիայի հայերը գնում են պատմական հայրենիք» վերտառությամբ հոդվածում:

«Սիրիայի՝ վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ստիպեց ավելի քան 5 միլիոն քաղաքացիների ապաստան գտնել երկրից դուրս: 2015-2016 թվականներին հարյուր հազարավորները Բալկանների միջոցով ապահով ապաստան էին փնտրում Եվրոպայում: Սակայն Սիրիայի հայկական փոքրամասնության ներկայացուցիչները գերադասեցին չընտրել այս ուղին: Փոխարենը նրանք գնացին Հայաստան»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ արտագաղթի հետևանքով նոսրացած բնակչություն ունեցող Հայաստանը ուրախ էր ողջունել սիրիահայերին, ովքեր գերազանցապես կրթված էին, միջին դասի և գործարար:

The Economist-ը նշում է, որ նախքան պատերազմը Սիրիայում բնակվում էր շուրջ 90 հազար էթնիկ հայ, որոնցից շատերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: 61-ամյա Հրայր Ագուլյանը, ով պատերազմից առաջ Հալեպում իր ողջ կյանքի խնայողությունները ներդրել էր կահույքի գործարանի մեջ, իսկ այժմ տեղափոխվել է Երևան, նշում է. «Հարյուր տարի տևեց, սակայն այժմ ամեն բան ավարտված է: Քրիստոնյաներն ապագա չունեն Մերձավոր Արևելքում»:

Ներկայում Սիրիայում մնացել են շուրջ 30 հազար հայեր: Նրանց մի մասը տեղափոխվել է Լիբանան, Կանադա, Թուրքիա, Պարսից ծոցի երկրներ և այլուր: Սակայն շուրջ 30 հազարը տեղափոխվել է մայր հայրենիք: Նրանց մեծ մասը տեղափոխվել ու հաստատվել է հենց Երևանում, միայն 30 ընտանիք բնակեցվել է Լեռնային Ղարաբաղում: Սիրիայի բանակում ծառայող մի խումբ երիտասարդներ էլ կամավորագրվել են ԼՂ շփման գծում ծառայելու:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ