Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների թվում են

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների թվում են

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տուրի կենտրոնական մրցախաղում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Զուբովի հետ: Այս տուրում կարևոր հաղթանակներ տարան Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը և Իգոր Կովալենկոն:

6-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Ալեքսանդր Զուբովը և Իգոր Կովալենկոն վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

8 շախմատիստ, որոնց թվում են Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը, առաջատարներից հետ են կեսական միավորով:

Վաղը կայանալիք 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումներում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Իգոր Կովալենկոյի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանը՝ Ալեքսանդր Զուբովի:

Կարեն Ասրյանի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի92 պատվիրակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում