Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության 5 տարիների գործունեության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված բավականին շատ շեշտադրումներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տ.գ.թ. դոցենտ, փորձագետ Վիլեն Խաչատրյանը: Նա դրական գնահատեց կադաստրի, առողջապահության, նոտարիատի և այլ ճյուղերի էլեկտրոնային համակարգերի անցումը:

«Կարծում եմ՝ կառավարությունն իր կառավարման ներքին խնդիրների լուծման և այդ տեղեկատվական պլատֆորմների ձևավորման տեսանկյունից լուրջ շեշտադրում է կատարել: Ես նկատեցի, որ տարբեր ինստիտուտների տվյալների բազաները միմյանց հետ կապելու և պետական կառավարման համակարգը կատարելագործելու հնարավորություն ունի այս ծրագիրը»,- ասաց տնտեսագետը:

Նա նկատում է նաև, որ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հարկերի տեսակարար կշիռը 2.5 տոկոսով ՀՆԱ-ում ավելացնելը բավականին մեծ ցուցանիշ է: Ծրագրում, սակայն, չկա հստակ նշված՝ այն լինելու է ստվերի կրճատմա՞ն, թե բիզնեսի առաջխաղացման հաշվին:

«Ժողովրդագրական տեսանկյունից դրված է մինչև 2040 թվականը Հայաստանում 4 մլն մարդու ապրելու նպատակը, սակայն այս ծրագրում խուսափել են և գրել` թվաքանակի էական աճի ապահովում: Այստեղ 4 խնդիր պետք է լուծել, կանխել արտահոսքը և մահացությունը, ծնելիության աճ ապահովել, ինչպես նաև ներգաղթ կազմակերպել: Այս ծրագրում բացակայում է դրանց մանրամասն ներկայացվածությունը»,- ասաց տնտեսագետը:

Խաչատրյանը, անդրադառնալով «Doing business» վարկանիշում Հայաստանի՝ քսանյակի մեջ հայտնվելուն, նշեց, որ շատ ժամանակ հորիզոնականում առաջ անցնելը չի ուղեկցվում ներդրումների աճով:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP