Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել մրցունակ ազգային տնտեսություն. Խոսրով Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կանգնած է մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու անհրաժեշտության առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Կառավարության ծրագիրը նախատեսված առաջիկա հինգ տարվա համար, որոնց ընթացքում ըստ պատգամավորի՝ հենց այդ մրցունակ տնտեսության զարգացման համար պետք է ստեղծվեն հիմքեր:

«Նախեւառաջ հուսով եմ՝ նրանք, ովքեր մեկնաբանում են Կառավարության ծրագիրը, գոնե կարդացել են, քանի որ նմանատիպ դեպքեր եղել են, երբ առանց պատշաճ կարդալու են մեկնաբանում: Պետք է հասկանալ, որ այս ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. հարցրեք ցանկացած քաղաքացու, թե ինչ է ուզում, պարզ պատասխան կլինի: Մարդիկ ուզում են նախեւառաջ անվտանգ ապրել եւ իրենց կարողությունները, գիտելիքներն օգտագործել իրենց կյանքը կազմակերպելու համար: Անվտանգությունը մեր առաջին խնդիրն է, չունենք կայուն երաշխիքներ, ապա կարող ենք ասել, որ ծրագիրը ստացված չէ, քանի որ մեծ մասը հենց անվտանգության խնդրին է առնչվում»,-նշեց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ծրագրում առաջ քաշված խնդիրները փոխկապակցված են, քանի որ անվտանգություն ապահովելու համար էլ անհրաժեշտ է ունենալ դինամիկ զարգացող տնտեսություն:

«Հետեւաբար, այստեղ առաջ է գալիս մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու հարցը: Երկիրը, որը չունի ելք դեպի բաց ծով, փակված են սահմանները, մեր տնտեսական զարգացման հիմքում պետք է տեսնենք այնպիսի արտադրական կարողություններ, որոնք արտաքին շուկայում մրցունակ արտադրանք են տալու, այսինքն՝ մրցունակ արտահանման համար պետք է ժամանակակից գիտությանը, տեխնիկայի պահանջներին համապատասխանող արտադրանք ունենալ: Սա, բնականաբար, պահանջում է լուրջ ներդրումներ»,-շեշտեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս կապակցությամբ երկու խումբ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

«Առաջինը պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ըստ էության ուղեկցում են մեզ այս տարիների ընթացքում՝ սկսած առանձին ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մենաշնորհ դիրքերից մինչեւ կոռուպցիա: Ներդրողները պետք է վստահ լինեն, որ այս տնտեսական միջավայրում ներդրում անելը անիմաստ չէ: Երկրորդ հարցն այն է, թե ինչպես ներկայանալ ներդրողների, ինչպես նրանց գրավել, որպեսզի հաշվի առնելով ռիսկերը ՝ այնուամենայնիվ որոշեն, որ գումարները այստեղ են ներդնելու: Հայաստանը ճանաչելու համար ոչ միայն վերլուծություններ են անհրաժեշտ, միայն դրանք բավարար չեն: Պետք է ներդրողների մոտ առաջանա Հայաստանում տիրող ռեալ իրավիճակի վերաբերյալ վստահություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներդրողի համար պետք է հասկանալի լինի, որ ՀՀ տնտեսական համակարգը ժամանակակից է եւ ունակ ադեկվատ արձագանք տալու ցանկացած հարցադրման:

«Ես կարծում եմ՝ այս ծրագիրը իսկապես հավակնոտ է: Այն առաջիկա հինգ տարիների համար նախանշել է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Արդյոք, սա բավարար է վերոնշյալ նպատակներին հասնելու համար, կարծում եմ, որ նույնիսկ 15 տոկոսը բավարար չէր լինի, սակայն հինգ տարիների ընթացքում այդ հիմնական աճի աղբյուրը պետք է դառնա ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը. այդ ճանապարհով փորձելով ապահովել 5 տոկոսանոց աճ, դրան զուգահեռ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելով՝ պետք է նախադրյալներ ստեղծել հետագա ավելի մեծ աճի համար»,-եզրափակեց նա:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում