Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:

«Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցները աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,-նշեց Չեխիայի դեսպանը:

Հայաստանում ապրիլի2-ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին խոսել էր ընտրակաշառքների բաժանման,ընտրական այլ խախտումների մասին,իսկ Տիգրանը Մուկուչյանը հորդորել էր տեսակետներ ներկայացնելիս լինել ազնիվ եւ անկեղծ, գույները չխտացնել՝ շեշտադրումներ անելով ընդամենը մեկ տոկոս խափանումների վրա:

Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր,որ դա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին,իսկ ԵՄ ղեկավարը հունիսի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որիր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի,իր գնահատականն ու կարծիքը անհայտ չենիր զրուցակիցներին եւ պատասխանատուներին: «Պետք է դրական տրամադրվել հանրային քննարկումներին եւ բանավեճերին, սակայն կարեւոր է հետեւել որոշակի տարրական կանոնների. նախքան ինչ-որ բան արտահայտելը, իմացեք՝ ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք,հարգեք ձեր զրուցակցին»,-նշել էր Սվիտալսկին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում