Ադրբեջանը ներքին լուրջ խնդիրներից հասարակությանը շեղելու համար դիմում է սադրանքների սահմանին. ադրբեջանագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ներիշխանական ու տնտեսական լուրջ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար սահմանային հատվածում դիմում է սադրանքների: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ներքին խնդիրները մի քանի ուղղություններով են: Նախ` դրանք առկա են ներիշխանական հատվածում:

«Մայիսին տեղեկատվություն եղավ 42 լրտեսների ձերբակալման մասին: Մինչ այժմ որևէ տեսանելի, հրապարակային դատական գործընթաց չի եղել, ավելին, նրանցից 5-ն անհասկանալի պատճառներով մահացել են: Հասարակության տարբեր շրջաններում նշվում է, որ դա զինվորականության որոշակի խումբ մարդկանց դեմ ուղղված ակցիա է: Ի դեպ, խոսվում է, որ առաջիկայում Ադրբեջանի ներիշխանական կյանքում, հատկապես, անվտանգության, պաշտպանության ոլորտներում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա նշեց, որ նման կարդային փոփոխությունների արդեն ականատես եղել ենք, հատկապես երբ երկրի առաջին տիկինը դարձավ փոխնախագահ:

Ադրբեջանագետի խոսքով, Ալիևը սկսել է ազատվել հին գործիչներից, այն մարդկանցից, ովքեր համակարգում են ավելի քան 15 տարի և իշխանության եկել դեռևս հայր Ալիևի կառավարման շրջանում: Մասնավորապես, պաշտոններից զրկվեցին Ադրբեջանի նախագահի պաշտպանական հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և անվտանգության հարցերով օգնական Մեհերամ Ալիևը:

«Թե որքանով են այս գործիչները ոչ լոյալություն դրսևորում, դժվարանում եմ ասել, սակայն ակնհայտ է, որ նախագահ Ալիևը փորձում է ազատվել` նրանցից որոշ սպառնալիք զգալով: Դրանով փորձում է իր ընտանիքի դիրքերն ամրապնդել»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Հաջորդ ոլորտը, որտեղ լուրջ խնդիրներ են առկա, տնտեսությունն է: Վերջերս Ադրբեջանի միջազգային բանկը սնանկ դարձավ, այժմ վերակառուցման քայլեր են իրականացվում: Տաթև Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանում տնտեսական իրավիճակը փրկելու համար 2015 թվականից սկսվել է շրջանառության մեջ դնել պետական նավթային հիմնադրամի գումարները, որոնք նախատեսված են ռազմավարական նշանակության իրավիճակներում գործածելու համար: Տարեց տարի հիմնադրամի պաշարները նվազում են: Եթե 2015-ին հիմնադրամի ընդհանուր գումարը կազմում է 37.1 մլրդ դոլար, ապա այժմ`33.6 մլրդ:

Այս ամենից բացի, հասարակության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել «Ֆորմուլա 1»-ը Ադրբեջանում անցկացնելը: Երկրում սոցիալական խնդիրները սրվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում այդ միջոցառման անցկացման համար: Ալիևը, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար գնում է սահմանային արկածախնդրության:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին