Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու բավարար ռեսուրս չունի. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմ սկսելու, առավել ևս հաջողության հասնելու ռեսուրս չունեն, ինչն ապացուցվել է մի քանի գործողություններով: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը զրկվել է նաև կարևոր քաղաքական գործոններ շահարկելու հնարավորությունից: Դրան գումարվում են իրենց ներքին խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 20-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ադրբեջանը չունի բավարար ռեսուրսներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ լավ պատրաստված լինելով՝ Ադրբեջանը չկարողացավ մարտական գործողությունները վարել այնպես, որ դրանք վերաճեն լայնածավալ պատերազմի և որոշակի խնդիրներ լուծեն: Այս տարի ևս եղան դիվերսիոն հարձակման փորձեր, սակայն օպերատիվորեն բացահայտվեցին և սահմանախախտները ոչնչացվեցին: Ադրբեջանը հասկանում է, որ ուժերի նման հավասարակշռության պայմաններում չեն կարող լայնածավալ պատերազմ սկսել և հաջողության հասնել: Դրան գումարվում են նաև իրենց ներքին խնդիրները, որոնք չափազանց շատ են՝ սկսած տնտեսականներից, վերջացրած բանակում առկա մտահոգիչ փաստերով, որոնք դրսևորվում են պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հակասություններով»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ պատերազմն Ադրբեջանին պետք է, սակայն կան բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը զրկվեց շատ կարևոր քաղաքական գործոններ շահարկելու հնարավորությունից: «Նախկինում Ադրբեջանը պատերազմ չսկսելն արդեն իսկ փոխզիջում էր ներկայացնում՝ նշելով, թե իրենց ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեի չափ է, ամեն պահի պատերազմի միջոցով կարող են հարցն ի օգուտ իրենց լուծել: Ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ Ալիևն ինքն է խոստովանում, թե իր վրա քաղաքական ճնշում են գործադրում՝ ճանաչելու Արցախը»,-ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ ինքն այս պահին չի տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով առանձին բախումները, որոնց ականատես եղանք վերջին օրերին: Ադրբեջանի դեպքում կա ցանկության և հնարավորության անհամապատասխանություն:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին