Ադրբեջանական կողմի բոլոր հնարավորությունները պետք է զրոյացվեն. Թևան Պողոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բոլոր սանձարձակ գործողությունների դեմ պետք է նոր մոտեցումներ մշակել : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Ադրբեջանական կողմը լարելով առաջնագծում իրավիճակը, միջազգային ատյաններում ստեղծելով հակահայկական մթնոլորտ՝ փորձում է փոխել ստատուս-քվոյի կարգավիճակը: Ուստի հայկական կողմը այս իրավիճակում պետք է նոր մոտեցումներ մշակի, նոր մարտավարություն որդեգրի»,-ասաց Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ այդ նոր մոտեցումները պետք է առաջին հերթին բխեն հայկական կողմի շահերից, ինչպես նաև զրոյացնեն ադրբեջանական կողմի բոլոր հնարավորությունները:

«Ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք առաջնագծում, եթե ստեղծվում է ռազմական իրադրություն: Պետք է սպասե՞նք , թե շատ դեպքերում նախահարձակ լինենք, սաստելով հակառակորդին և թույլ չտալով սրացումներին: Բացի այդ, միջազգային ատյաններում ի՞նչ մոտեցումներ պետք է զարգացնենք, որտեղ ադրբեջանական կողմը հնարավորություն ունի օգտվելու և իր շահերը առաջ տանելու:Ադրբեջանական կողմին պետք է որևէ հնարավորություն չտրվի»,- ընդգծեց Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը նշեց, որ Հայաստանը և Արցախը պետք է զգոն լինեն, քանզի հակառակորդը միշտ փորձելու է գտնել թույլ տեղերը և օգտագործել իր բոլոր հնարավորությունները:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին