Սպորտ

Մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված  10-րդ շախմատային հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված  10-րդ շախմատային հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում մեկնարկում է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային բաց մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին՝ Ջերմուկ քաղաքի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում: Մրցաշարին այս տարի մասնակցում են 12 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի և Բելառուսի շուրջ 80 պատվիրակներ: Այս տարի մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների մեջ են 23 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Մրցաշարը մեկնարկում է հունիսի 20-ին և կավարտվի 29-ին:

Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկե տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Նա Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում