Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անդամ չորս շախմատիստ միանգամից գրոսմայստերի նորմա լրացրեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անդամ չորս պատանի մասնակիցներ լրացրել են գրոսմայստերի նորմա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:

«Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում հայ պատանիները մեծ հաջողության հասան: Մեր մասնակիցներից Հայկ Մարտիրոսյանը, Արման Միքայելյանը, Արթուր Դավթյանը և Արամ Հակոբյանը լրացրեցին գրոսմայստերի նորմա: Նման վաղ տարիքում գրոսմայստերի նորմա լրացնելը մեծ հաջողություն է: Հայկին արդեն այս տարվա հոկտեմբերին կտրվի այդ կոչումը: Սա Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ 4 մասնակից, այն էլ պատանի տարիքում, լրացնում են գրոսմայստերի նորմա»,-ասաց Անդրեասյանը:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով ինքն մրցաշարից ընթացքում լարվածություն չի զգացել:«Եվրոպայի առաջնության շատ երկար էի նախապատրաստվել: Գիտեի, թե ինչպիսի շախմատիստների հետ եմ մրցելու: Ինձ հաջողվեց մտածած նորությունները այնտեղ օգտագործել, որը հաջող ստացվեց»,-ասաց Մարտիրոսյանը:

Արման Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում գլխավոր նպատակ էր համարում գրոսմայստերի նորմա լրացնելը. «Այնքան էլ հաջող չմեկնարկեցի, սակայն երկու հաղթանակից հետո սկսեցի խաղալ ուժեղ շախմատիստների հետ: Վերջին տուրերում վստահությունս բարձր էր»,-ասաց շախմատիստը:

Արթուր Դավթյանի խոսքով՝ իր համար մեծ հաջողություն էր Եվրոպայի առաջնությունում գրոսմայստերի նորմա լրացնելը: «Նպատակ ունեմ հասնել գրոսմայստերական 2500 վարկանիշի»,-եզրափակեց Դավթյանը:

Իսկ ահա առաջնությունում բավականին հաջող ելույթ ունեցած Արման Միքայելյանը Եվրոպայի առաջնության մեկնարկն անհաջող է համարում: «Նպատակս ոչ թե ինչ-որ հատուկ բան էր, այլ պարզապես ուզում էի հաջող հանդես գալ»,-ասաց Միքայելյանը:

Մինսկում ավարտված Եվրոպայի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:

Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչև 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա