Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 մարզիկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյի Հայաստանը թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի այս տարվա առաջնությանը կմասնակցեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ փորձառու Արման Երեմյանը (87 կգ):

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը կկայանա Հարավային Կորեայի Մուջու քաղաքում հունիսի 24-30-ը:

Հայերեն English