Սպորտ

Արոնյանը Ստավանգերի մրցաշարում կիսում է 1-2-րդ տեղերը 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Ստավանգերի մրցաշարում կիսում է 1-2-րդ տեղերը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գլխավորում է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործեց շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացավ վճռորոշառավելություն, սակայն Կրամնիկն իր պարտությունն ընդունեց միայն 34-րդ քայլում: 6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա-Կարյակին, Կարուանա-Անանդ և Գիրի -Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:

Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան կիսում են 1-2-րդ տեղերը:

Հունիսի 13-ին մրցաշարում հանգստյան օր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում