Տնտեսություն

Հատապտուղների հավաքում, գինու պատրաստում, գիշերակացով արշավներ. Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմին

4 րոպեի ընթերցում

Հատապտուղների հավաքում, գինու պատրաստում, գիշերակացով արշավներ. Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմի զարգացմանը: Մի խումբ տավուշցիներ «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության շրջանակում քայլեր են ձեռնարկում մարզում ագրոտուրիզմը զարգացնելու համար: Նախաձեռնության հիմնադիր Գարիկ Փայտյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշում զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները մեծ են:

«Տավուշում գյուղատնտեսությունը մի կողմից խնդիր է, որովհետև չարչարանքը շատ է, չկան մեքենամեխանիզմներ, բազմաթիվ գործեր արվում են ձեռքով, սակայն մյուս կողմից դա կարելի է օգտագործել զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջիկին չի հետաքրքրում, թե գործարանում ինչպես է պանիր պատրաստվում, նրանց ավելի շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն ձեռքով պատրաստվում, իսկ այսօր Տավուշում ամեն ինչ արվում է ձեռքով ու բարձր որակով»,-ասաց Գարիկ Փայտյանը:

Նրա խոսքով, լրատվամիջոցներում, հասարակության մի մասի շրջանում Տավուշն ընկալվում է սահմանային կրակոցների համատեքստում: Իհարկե, դա կա, սակայն դա չի վերաբերում ամբողջ Տավուշին, կան բազմաթիվ անվտանգ վայրեր, որոնք կարելի է օգտագործել զբոսաշրջության նպատակով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության անդամները ուզում են ցույց տալ, որ Տավուշը չի ասոցացվում միայն կրակոցների հետ:

«Մենք ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել, հասարակությանը տեղ հասցնել այն, որ Տավուշում շատ այլ հետաքրքիր վայրեր կան թե պարզապես այցելելու, դրանք տեսնելու, թե ագրոտուրզիմի համար»,-ասաց նա:

Գաղափարն իրագործելու համար նախաձեռնությունը սկսեց արշավներ կազմակերպել, նպատակը ճանաչողական այցերով Տավուշի գեղատեսիլ վայրերը, բնության հրաշքները ցույց տալն է:

Որոշվեց մեկօրյա տուր կազմակերպել, ցույց տալ, որ մեկօրյա տուրով, ճիշտ երթուղի ընտրելով, հնարավոր է արդյունավետ հանգիստ անցկացնել: Օգտագործվել է Ճամբարակ-Բերդ ճանապարհը, առաջին կանգառը եղել է Շառաչ ջրվեժի մոտ: Այս երթուղին առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրա տեղակայված են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրվանները՝ հեռագնա արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասունները պահում են տեղում էլ իրականացնում են կաթի վերամշակման գործընթացը: Հաջորդ կանգառը Տավուշ Բերդն էր, այնուհետև Նորաշեն գյուղը, Տավուշի ջրամբարը, Վարագավանքը:

Մարզում կան նաև խաղողի այգիներ, զբոսաշրջիկները սեզոնին կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին, գինու պատրաստման գործընթացին: Գարիկ Փայտյանը տեղեկացրեց, որ Մեղրի, հատապտուղների փառատոնի շրջանակում նախատեսում են այս տարի կազմակերպել մի քանի օրյա տուր:

«Մարդիկ ոչ միայն գան մասնակցեն փառատոնին, արդեն պատրաստի արտադրանքը տեսնեն, այլ մի քանի օր շուտ գալով, կարող են մասնակցել մեղրի պատրաստման արարողությանը, հատապտուղների հավաքմանը: Այսինքն՝ գյուղատնտեսական ցանկացած աշխատանքին կարող են հետևել»,-ավելացրեց նա:

«Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության հիմնադիրն ընդգծեց, որ երթուղին նախանշված է, ներուժը կա, տուրիստական ընկերությունների հետ աշխատանքը սկսվել է: Արդեն մեկ տուրիստական ընկերություն փորձնական ձիերով արշավ է կազմակերպել: Գարիկ Փայտյանը անհրաժեշտ է համարում տեղի բնակիչների հետ աշխատանքը, շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ագրոտուրիզմը:

Տավուշում զբոսաշրջության զարգացմանը կնպաստեն նաև իրականացվող ներդրումները: Մասնավորապես, Վերին Կարմիրաղբյուր գյուղում մեծ ներդրումներ են սպասվում, մասնավորապես, կառուցվում է սպորտային համալիր՝ իր թենիսի դաշտերով, կացարաններով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնությունը նախատեսում հուլիսի 6-9-ը կազմակերպել վրաններով արշավ՝ ցույց տալով Տավուշի զբոսաշրջային ներուժը: Տուրի շրջանակում նախատեսվում է նաև կիթառահարների մրցույթ:

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում