Իրանն Ադրբեջանին ընկալում է որպես տարածաշրջանի հիմնական մարտահրավեր. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետեւանքով երկիրը խստացնելու է իր քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ: Նրա խոսքով՝ դժվար իրավիճակում է հայտնվելու հատկապես Ադրբեջանը:

«Ադրբեջանի ցանկությունն է հարաբերություններ ունենալ արեւմտյան դաշինքի հետ, բայց այստեղ սահմանափակում կա, որովհետեւ Թուրքիան, որը տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է, այս հակամարտության համատեքստում ուրիշ դիրքորոշում ունի. այսինքն՝ Ադրբեջանը եւ Թուրքիան հայտնվել են տարբեր կողմերում, ինչը բավականին լուրջ խնդիր է Ադրբեջանի դիվանագիտության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Իրանը հստակ գնահատում է իրեն սպառնացող ռիսկերը եւ աղբյուրները, իսկ Ադրբեջանը իրանական կողմի համար այս առումով կարող է դիտարկվել որպես հիմնական մարտահրավերներից մեկը:

«Ադրբեջանը «Իսլամական պետությանը» մատակարարող երկիր է. գիտենք, թե որքան շատ ադրբեջանցիներ են ներգրավված եղել դրա շարքերում: Բացի այդ, Ադրբեջանը առիթը բաց չի թողել Արեւմուտքի աջակցությամբ Իրանում որոշակի ազգամիջյան բախումներ հրահրելու համար այսպես ասած ադրբեջանական գործոնն այնտեղ ակտիվացնելու միտումով: Իրանում եկել են այն եզրակացության, որ դրսից ինչ-որ մեկը փորձելու է երկրի ներսում իրավիճակը սրել, եւ այս առումով Ադրբեջանն ընկալվում է որպես առաջին մարտահրավեր: Բնականաբար, հարաբերությունները երկու երկրների միջեւ կարող են սրվել»,-ընդգծեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ բավականին դժվար է կանխատեսել, թե տարածաշրջանում ինչ նոր զարգացումներ կլինեն: Նա նշեց, որ, հնարավոր է, ձեւավորվի դեպքերի զարգացման երկու սցենար:

«Դա կամ տոտալ անտարբերությունն է, կամ բիրտ ուժի միջոցով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հնարավորությունը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են, ինչպես կարձագանքեն համընդհանուր ապակայունացման պարագայում լոկալ հակամարտությունների վերահսկման հավանականությունը»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ