Կապանի օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեծ արձագանք գտած՝ Կապանի օդանավակայանից շուրջ 27 տարվա դադարից հետո իրականացված թռիչքի մանրամասների և օդանավակայանի վերաբացման ժամկետների մասին «Արմենպրես»-ի հացերին պատասխանել է ՀՀ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

-Ի՞նչ փուլում են Կապանի օդանավակայանի վերաբացման ուսումնասիրությունները:

-Ներկայումս իրականացվում են թռիչքադաշտի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանի ուղևորահամալիրի նախագծման աշխատանքները:

-Ի՞նչ նշանակություն կունենա Կապանի օդանավակայանի վերաբացումը և ի՞նչ ուղղություններով են թռիչքներ իրականացվելու:

-Կապանի օդանավակայանի վերաշահագործարկումը կարևոր դեր կխաղա ինչպես Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ինչը իր հերթին դրականորեն կազդի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

-Ո՞րքան ներդրումներ են անհրաժեշտ դրա վերաբացման համար:

-Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի, ներառյալ ուղևորային համալիրը, թռիչքադաշտը, աերոդրոմային ծառայությունները, անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում:

-Ե՞րբ է նախատեսվում օդանավակայանի վերաբացումը:

-Շուրջ մեկ տարվա ընթացքում:

-Առաջին փորձնական վայրէջքից հետո ի՞նչ դիտարկում են կատարվել: Ի՞նչպես ընթացան այդ տեխնիկական աշխատանքները:

-Կատարված փորձնական թռիչքի արդյունքում ամենակարևոր հետևությունը կայանում է նրանում, որ վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո թռիչքուղին և թռիչքադաշտը հնարավոր կլինի շահագործել:

-Օդային ի՞նչ փոխադրամիջոցներ են օգտվելու օդանավակայանից:

-Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն վերանորոգման աշխատանքների ավարտի փուլում, ներկայումս դիտարկվում է մինչև 30 տեղանոց օդանավերի շահագործման հնարավորությունը:

-Ի՞նչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ օդանավակայանի վերագործարկումը:

-Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օդանավակայանի շահագործում մեծ ռազմավարական նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության առումով, և Կապանի օդանավակայանի շահագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանում ներքին օդային փոխադրումների կայացման համար, ինչպես կանոնավոր չվերթերի առումով այնպես էլ ընդհանուր նշանակության (փոքր ավիացիա) զարգացման համար:

Վահե Հակոբյան

Հայերեն Русский

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26