Սփյուռք

Լիբանանից սիրիահայ փախստականների Հալեպ վերադառնալու միտում է նկատվում

1 րոպեի ընթերցում

Լիբանանից սիրիահայ փախստականների Հալեպ վերադառնալու միտում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանից սիրիահայ փախստականների Հալեպ վերադառնալու միտում է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Ներկայում Հալեպում իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է: Նկատվում է, որ որոշ սիրիահայեր վերադառնում են Հալեպ: Իհարկե, դա մասսայական բնույթ չի կրում, սակայն վերադարձողներ կան: Որոշ թվով մարդիկ շարունակում են հետևողականորեն վերահաստատվել իրենց հայրենիքում»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Անդրադառնալով Սիրիայից Լիբանան տեղափոխված հայերի թվին` Շահան Գանտահարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ խոսվում է 10 հազարի մասին, սակայն այն փոփոխական է: Լիբանանը Սիրիայից տեղահանվածների համար առաջին հանգրվանն է, որտեղից տեղափոխվում են այլ երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում