Սպորտ

Վերջին տուրից առաջ Հայաստանը «Սպիտակ նավակ» մրցաշարում 2-րդ հորիզոնականում է

2 րոպեի ընթերցում

Վերջին տուրից առաջ Հայաստանը «Սպիտակ նավակ» մրցաշարում 2-րդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 8-րդ տուրի մրցախաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Սանկտ-Պետերբուրգի դպրոցականների նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթանակներ նշեցին Դավիթ Դավթյանը, Սամվել Խաչատրյանը և Մանե Հովհաննիսյանը:

Մրցաշարի առաջատար Հնդկաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Չինաստանին:

Վերջին տուրից առաջ Հնդկաստանի հավաքականը վաստակել է 27.5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի թիմն իր ակտիվում ունի 24.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 20.5 միավորով լավագույն եռյակը եզրափակում են Սվերդլովսկի մարզի դպրոցականները:

Կայանալիք վերջին տուրում մեր մրցակիցն է լինելու Սվերդլովսկի մարզի թիմը:

«Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 97 թիմ, որոնցից 80-ը Ռուսաստանից են: Թիմեր են ներկայացրել նաև Հայաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Բելառուսը, Իսրայելը, Չինաստանը, Լատվիան, այլ երկրներ:

2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային (մինչ այդ ստուգատեսին մասնակցում էին միայն ռուսաստանյան թիմերը):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում