Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 3-րդն է

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներից 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 7-րդ տեղում է: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 17-րդ տեղը: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը՝ 12-րդ, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 16-րդ տեղերում են: 85 կգ քաշում Մաքսիմ Մանուկյանը15-րդն է: Եվ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշում 3-րդ հորիզոնականում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում