Սպորտ

«Սպիտակ նավակ» մրցաշարում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

1 րոպեի ընթերցում

«Սպիտակ նավակ» մրցաշարում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի դպրոցականների հետ, իսկ 7-րդ տուրում 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Թաթարստանի Հանրապետության թիմի նկատմամբ: Մեր թիմի կազմում միակ հաղթանակը տարավ Սամվել Խաչատրյանը:

7-րդ տուրից հետո Հնդկաստանի հավաքականը վաստակել է 23.5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 19 միավորով լավագույն եռյակը եզրափակում են Սանկտ-Պետերբուրգի դպրոցականները:

8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի թիմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում