Հրանտ Մելքումյանն անակնկալ պարտություն է կրել Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում  

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը ցավալի պարտություն կրեց Դեյվիդ Հոուելից և զիջեց իր դիրքերը:

Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Գևորգ Հարությունյանը և Արթուր Դավթյանը: 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6-ական միավոր վաստակած Դեյվիդ Հոուելը և Դավիդ Անտոն Գուիջարոն: Արման Միքայելյանը վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-13-րդ հորիզոնականները:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից: Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ