Սփյուռք

Պետք է կարողանանք խաղաղ, եղբայրական մթնոլորտում կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան

2 րոպեի ընթերցում

Պետք է կարողանանք խաղաղ, եղբայրական մթնոլորտում կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է կարողանանք մեր հոգեւոր եղբայրների հետ համախմբմամբ ներդաշնակ աշխատանք ծավալել եւ խաղաղ, եղբայրական մթնոլորտում կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի ընթացքում ասաց Պոլսո Հայոց պատրիարքիտեղապահ Գարեգինարքեպիսկոպոս Բեքչյանը:

«Այսօր պատմական օր է, որովհետեւ Ազգային եկեղեցական ժողովից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողովն է զուգահեռ ընթանում մեր եկեղեցու կարգուկանոնը հաստատելու եւ վերստին այն ծաղկեցնելու համար ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում: Այս տարիներին ամեն անգամ, որ գալիս եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քայլ առ քայլ առաջադիմություն եմ նկատում, տեսնում, թե ինչ մեծ աշխատանք է տարված Աթոռի ներսում: Ինչ վերաբերում է տեղապահության իմ ընտրությունը, այս ընտրությունը մի քիչ ուշացավ, բայց կարեւորը անցյալը չէ, այլ առաջիկա օրերը, ապագան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշեց Գարեգինարքեպիսկոպոս Բեքչյանը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել: Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս հունիսի 1-ին վերադարձել էր Ստամբուլ՝ պաշտոնապես տալով պատրիարքական ընտրության կազմակերպման գործընթացի մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում