Սպորտ

Աթլետ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Աթլետ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային ՕԼիմպիական խաղերի մասնակից Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյանը երկրների երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չիլոյանը 100 մետր վազքում առաջինն է հատել եզրագիծը՝ գրանցելով 12.28 արդյունք: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլլադա Ալավերդյանը խոչընդատավազքում գրավել է երրորդ տեղը՝ 2000 մետր հաղթահարելով 11.10.76 արդյոււնքով:

Բալականյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ՝ Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում