Տնտեսություն

Իսրայելից Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային  օպերատորներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելից Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային  օպերատորներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից: Հունիսի 2-ին վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը բացման խոսքում նշել է. «Կարևում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման նշանակություն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:

17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է Արմենիա ավաիընկերության կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում