Մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում գրանցվեցին մի շարք անակնկալներ. առաջնության առաջին և երկրորդ դասակարգված շախմատիստները՝ Դավիդ Նավարան և Դմիտրի Անդրեյկինը, չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին, իսկ Ուկրաինան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Անտոն Կորոբովը պարտվեց իտալացի միջազգային վարպետ Պիեռ Լուիջի Բասսոյին:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:

Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղացին իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակիցներ ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ:

Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաև Գաբրիել Սարգսյանը:

Եվրոպայի առաջնության առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն -2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:

Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում