ՀՀ առաջին տիկինը Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի ցուցանմուշներ է նվիրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանը հարստացրեց խորհրդային շրջանի ցուցանմուշներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի «ԽՍՀՄ-ի մասին պատմում են ցուցանմուշները» ժամանակավոր ցուցադրության մաս կազմող իրերն առաջին տիկինը ձեռք է բերել Վերնիսաժից: «Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,-մայիսի 24-ինթանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:

405 ցուցանմուշների շարքում նամականիշներ են, թղթե եւ մետաղադրամներ, կլիշեներ, նկարներ եւ այլն:

Կարեն Դեմիրճյանի մտերիմներից մեկի՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով` Մշակույթի բնագավառը հոգածության կարիք ունի, եւ այդ առումով առաջին տիկինը շատ մեծ աշխատանք է կատարում:

Կարեն Դեմիրճյան հիմնադրամի խորհրդի որոշմամբ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առաջին տիկնոջը շնորհեց Կարեն Դեմիրճյանի անվան հուշամեդալ:

«Այս բոլոր նմուշները շատ խոսուն են եւ այնքան բան են պատմում անցյալի մասին: Ես համարում եմ սա մարդկային , քաղաքացիական մի գեղեցիկ քայլ: Այն, թե ինչպես դուք հիշեցիք մեր մասին, տեսաք այս իրերը եւ գնեցիք, այն, թե ինչպես ուրախացած բերեցիք եւ ինչպես ուրախանում եք հիմա, շատ բանի մասին են խոսում: Այս քայլով դուք մի նոր եզրով երեւացիք: Սա մի քայլ է, որն ամրապնդում է պատմության շղթան»,-իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Ժողովուրդն ակնկալում է փոփոխություններ. Գագիկ Ծառուկյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես