Արևելագետը Սիրիայում իրավիճակի որոշակի հանդարտացում է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քաղաքական իրադրությունում մեծացել է Ռուսաստանի և Իրանի նշանակությունը, ինչի արդյունքում այնտեղ որոշակիորեն հաստավել է ստատուս-քվո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ռուսաստանը և Իրանը ցույց տվեցին իրենց գործողություններով, որ դիվանագիտական առումով հիմնական խաղացողներն են դառնում Սիրիայում: Սա վկայում է այն մասին, որ ինչքան էլ պահանջները շատ լինեն Արևմուտքի կողմից, որ Ասադը հեռանա իր պաշտոնից, նման բան տեղի չի ունենա, որովհետև Ասադի դիրքերը բավականին ամուր են ի շնորհիվ Իրանի և Ռուսաստանի աջակցության»,-նշեց Սաֆրաստյանը:

Ըստ արևելագետի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիմնված է լինելու պրագմատիզմի վրա,այլ ոչ թե արժեքների կամ գաղափարների, ինչպես հատուկ է ամերիկյան քաղականությանը:

«Սա նշանակում է, որ ամերիկյան կառավարությունը կխուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը կամ իրավիճակի սրում Սիրիայում»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Փորձագետը չի կարծում, որ այս տարի Սիրիայում կտրուկ պառակտման վտանգ կա:

«Սիրիայի քրդերը ստանում են աջակցություն և Արևմուտքի , և Ռուսաստանի կողմից: Քրդերը կարողացել են որոշակի բանակցության եզրեր գտնել Սիրիայի իշխանության հետ: Ինքնավարության դիրքը ներկայումս քրդերին բավարարում է, իսկ դա կարևոր հանգամանք է Սիրիայում կայունությունը պահպանելու համար»,- նշեց արևելագետը:

Ըստ Սաֆրաստյանի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը թուլացել են Սիրիայում, բայց դա չի նշանակում, որ այդ խմբավորումն այս տարի կվերանա:

«Վերջին տեղեկությունների համաձայն` ԻՊ-ը սկսել է բանակցություններ վարել «Ալ-Քաիդա»-ի հետ ուժերը համախբելու համար: Սա կարող է փոխել իրադրությունը Մերձավոր Արևելքում»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ