Արևելագետը Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կապում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան հունիսին և սեպտեմբերին ծրագրվող համատեղ զորավարժությունը մտահոգություն է առաջացնում, քանզի այդ երկրների տնտեսական գործակցությունը վերաճում է ռազմաքաղաքական համագործակցության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Արևելագետը Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կապում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ:

«Սա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի համար շատ կարևոր է հարաբերությունները ԱՄՆ-ի նոր ղեկավարության հետ, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ չբերեց թուրք-ամերիկյան հարաբերություններում ոչ մի դրական փոփոխության: Այն երկու խնդիրները, որ Թուրքիան բարձրացնում է Վաշինգտոնի առջև՝ կապված քրդերի և Ֆեթուլլահ Գյուլենի հետ, բացասական արձագանք ստացան ԱՄՆ ղեկավարության կողմից», -ընդգծեց Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառ հանդիսացավ նաև Էրդողանի անվտանգության ծառայողների սանձարձակ պահվածքը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև ամերիկյան ռազմական օժանդակությունը Սիրիայի քրդերին:

«Թուրքիան, ակտիվացնելով դիրքերը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը որոշ չափով բարձրացնել ամերիկացիների աչքում և կորզել զիջումներ՝ կապված քրդերի և Գյուլենի հետ»,-նշեց Սաֆրաստյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին