Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում ռիսկի տակ կհայտնվի այդ երկրի նավթագազային համակարգը. Արմեն Մանվելյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի դեպքում հայկական կողմը կարող է թիրախավորել այդ երկրի նավթագազային համակարգը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նավթի գների անկումը միշտ համընկնում է ռազմական գործողությունների հետ: Բացառված չէ, որ նման տարբերակ լինի տարածաշրջանում, սակայն հարցն այն է, որ եթե Ադրբեջանը խոշոր պատերազմի է գնում, ապա լուրջ ռիսկերի տակ է հայտնվում: Իր ամբողջ նավթագազային համակարգը թիրախավորվում է հայկական ուժերի կողմից, ինչը բնական է»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Նա նկատեց, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղը, որպես կանոն վերահսկվում են «Բրիթիշ Պետրոլիում»-ի կողմից, սակայն դրանց կայուն գործունեության երաշխավորը հենց Ադրբեջանի իշխանությունն է:

«Հետևաբար Ադրբեջանի իշխանությունները կանգնել են երկընտրանքի առաջ: Սկսե՞լ պատերազմ, թե ոչ: Կարծում եմ` Ադրբեջանը կբավարարվի փոքրամասշտաբ գործողություններով»,-հավելեց նա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև Ադրբեջանն արդեն չունի այդ ռեսուրսները: Տնտեսության վիճակն այնպիսին է, որ լայնամասշտաբ պատերազմին ուղղակի չի ձգի, բայց առաջնագծում պրովոկացիոն գործողություններ կլինեն:

«Առաջնագծում լարվածություն ստեղծելով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանում տնտեսական խիստ իրավիճակ է ստեղծվում, դա անդրադառնում է սահմանային իրավիճակի վրա: Այս սցենարը դեռ շարունակվելու է, որովհետև այն աշխատում է, քանի որ ադրբեջանական հասարակությունը գտնվում է ինֆորմացիոն վակուումի մեջ: Իրենց լրատվամիջոցներն ամեն օր պատմում են, որ իրենք ապրում են արագ զարգացող, հրաշալի երկրում, ինչպես նաև ցույց են տալիս 90-ական թվականների Երևանի կադրեր և նշում, որ այստեղ մարդիկ սովից մահանում են»,-եզրափակեց նա:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին