Մշակույթ

Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները զբոսաշրջիկների թիվը կավելացնեն 50 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները զբոսաշրջիկների թիվը կավելացնեն 50 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող արքունական բաղնիքի խճանկարը, ինչպես նաեւ բաղնիքն ընդգրկող շինությունը կբարեկարգվի, ժամանակակից լուծումներ կստանա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` տաճարի հարեւանությամբ հանգստի կետեր կստեղծվեն, կտեղադրվեն բազմալեզու տեղեկատվական վահանակներ: «Տաճարի հանրահռչակման գործին ակտիվորեն ներգրավելու ենք նաեւ ՏՏ ոլորտին: Տաճարի հարակից տարածքում նախատեսվում է թանգարանի կառուցում, որն իր մեջ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ, նաեւ շարժական բեմ»,-ասաց նա:

Արմեն Ամիրյանը նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում զբոսաշրջության աճ կա 37 տոկոսով: «Հաշվի առնելով Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները, մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների աճ 50 տոկոսով»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում