Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի պատկերագրքում ընդգրկված են նրա գեղանկարչական և գրաֆիկական գործերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացահայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի պատկերագրքի շնորհանդեսը և գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի «Խաչելություն» աշխատանքի նվիրատվությունն անցկացվեց մայիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Գրքում տեղ են գտել Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի Հայաստանի ազգային պատկերասրահի և տարբեր կոլեկցիոներների հավաքածուներում առկա բոլոր գործերը: Զետեղվել են ինչպես գրաֆիկական, այնպես էլ` գեղանկարչական աշխատանքները: Պատկերագրքի ստեղծմանն աջակցել են բազմաթիվ մարդիկ` թարգմանիչ, դիզայներ, խմբագիր, նկարչի ընտանիքի անդամները և այլք: Տեքստի հեղինակը արվեստաբան Նելլի Խաչատրյան Ջանփոլադյանն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստաբան, պատկերագրքի համադրող Մարգարիտան:

Նրա խոսքով` անցյալ տարին շատ բեղմնավոր էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործությունների համար, քանի որ 2016-ին ազգային պատկերասրահում անցկացված «Երկու սերունդ» հաջողված ցուցահանդեսից հետո նմանը տեղի ունեցավ նաև Վրաստանում, Մոսկվայում, որը կրում էր «Թիֆլիսյան ավանգարդ» խորագիրը:

Այնուհետև Թիֆլիսում անցկացվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Յուրաքանչյուր ցուցահանդես ուղեկցվել է կատալոգի շնորհանդեսով:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հիացմունքն արտահայտեց մեծանուն նկարչի գործերի նկատմամբ: «Շնորհակալ եմ այն մարդկանց, ում շնորհիվ լույս է տեսել այս գիրքը: Ցուցահանդես իրականացնելը բարդ աշխատանք է, իսկ նման պատկերագրքերը հնարավորություն են տալիս հիշողության մեջ պահել տեսածը: Նկարների վերատպության որակը ամենակարևոր հանգամանքն է: Որակը հիանալի է»,-շեշտեց նա:

Շնորհանդեսին ներկայացվեց Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի «Խաչելություն» աշխատանքը, որը նա նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը շնորհակալագիր հանձնեց նկարչուհուն կտավի համար, իսկ նա իր հերթին շնորհակալություն հայտնեց պատկերասրահին և մյուս բոլոր աջակիցներին պատկերագիրքը ստեղծելու համար: Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանն ասաց, որ շատ հուզված է, զգացված է երջանիկ:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 1906-1910թվականներին սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, այնուհետև`Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։Դասավանդել է Մ.Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում,1929-1938թվականներին` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրն է: Արվեստաբանների կարծիքով` Զուլեյկան, սերելով մեծ արվեստագետների ընտանիքից, չի կրկնում իր վարպետների աշխատանքները:

Հայերեն

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին

Վարչապետը մասնակցել է ի պատիվ ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լատվիայի հետ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար

Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են