Քաղաքականություն

Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտին առնչվող հարցերում

2 րոպեի ընթերցում

Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտին առնչվող հարցերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտում:

«Ինչպես գիտեք, ես փորձ ունեմ հարկադիր կատարման ոլորտում: Մեր գործառույթներից ամենակարևորը եղել է հավասարակշռել պարտատիրոջ և պարտապանի գործունեությունը: Մենք որոշակի նախաձեռնություններով ենք հանդես եկել: Պարտապանը պետք է պաշտպանված լինի: Հարկադիր կատարման ծառայությունն այսօր ուղղված է պահանջատիրոջ իրավունքները պաշտպանելու հարցին, և, ինչպես արդեն ասացի, սա հավասարակշռելու կարիք կա: Կարծում եմ, որ աշխարհում ընդունված շատ նորմեր կան, որոնք կիրառելի կլինեն նաև Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` Միհրան Պողոսյանը նշեց, որ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, և հերքեց տեղեկությունները, թե իր և Տարոն Մարգարյանի աներորդու միջև որևէ լարվածություն է եղել:

Միհրան Պողոսյանը խորհրդարան էր անցել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ թիվ 2 ընտրատարածքից: Մայիսի 18-ին մեկնարկեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում