Թուրքիան նույն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր. Հարութ Սասունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան նույն այն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:«Հիմա թուրքերը փորձում են իրենց վայրենի վարվելակերպը Ամերիկա փոխանցել, սակայն Ամերիկան Թուրքիա չէ, և այս վայրագ վերաբերմունքն ԱՄՆ-ում ընդունելի չէ»,-ասաց նա:

Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ վիրավորված ցուցարարները հիվանդանոցում են, մեկի վիճակը ծանր է: Երկու թուրքեր ձերբակալված են ամերիկյան ոստիկանների կողմից:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել:Ցուցարարների վրա հարձակված ու դաժան հարվածներ հասցրած թուրք ազգայնամոլների ձեռքին եղել է Թուրքիայի դրոշը: Միջազգային լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին գրել, որ Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ դաժան հարձակման հեղինակները Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամներն են:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում