«Ելք»-ն ընդունեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը: «Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է պահել իր օգտին քվեարկած յուրաքանչյուր անձի քվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Մարուքյանը` ընթերցելով «Ելք» դաշինքի հայտարարությունը:

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում: «Մյուս մեր թեկնածուների կողմից ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք: Ես չեմ կարծում, որ կլինեն ինքնաբացարկներ, որովհետև ընտրությունների արդյունքներով Երևանի ավագանու անդամ ընտրված մեր թեկնածուները ակտիվ մասնակցություն են ունեցել քարոզարշավին: Երևանի ավագանիում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարց դեռ չենք քննարկել: Կքննարկենք, կասենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքն ավելի քան 1000 ավելի ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանից ստացած ձայներն էին: «Մենք ունենք վստահության կայուն հենարան Երևանում և ընդհանրապես Հայաստանում, և մեր խնդիրն է մեր համակիրների թիվը բազմապատկել: Մեր քաղաքական գործունեությունը դրան է միտված լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 14-ին կայացած քվեարկության նախնական արդյունքներով՝ «Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 70 հազար 731 կամ 21 տոկոս: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:

Հայերեն English Русский

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը