Արաբագետը չի բացառում Հայաստանի ներգրավվածությունը սիրիական ապաէսկալացիոն գոտիներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեսնում է Հայաստանի հնարավորությունները սիրիական ապաէսկալացիոն գոտիներում որոշակի ներգրավվածություն ունենալու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը Սիրիայում: «Մինչ այս հումանիտար օգնության ոլորտում Հայաստանը ակտիվ դեր էր կատարում, այժմ չի բացառվում, որ այն անմիջական մասնակցություն ունենա Սիրիայի գործընթացներին: Չի բացառվում, որ այդ ներգրավվածությունը կարող է կապված լինել ապաէսկալացիոն գոտիներում իրականացվող աշխատանքների հետ: Այն կլինի օգնություն Ռուսաստանին և Սիրիայի եղբայրական ժողովրդին»,-կարծիք հայտնեց արաբագետը։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի ներկայացվածություն կունենա, բնականաբար հաշվի առնելով երկրի հնարավորությունները` սահմանափակ գործառույթներով։ Նրա դիտարկմամբ, սակայն, տվյալ պահին թիվ մեկ հարցը Ռուսաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելն է։

Հայաստանի Հանրապետությունը նոր մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Այդ նպատակով գումար հատկացնելու նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին