Սիրիայում բախումնազերծ գոտիներ ստեղծելը կարևոր ձեռքբերում է. արաբագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում բախումնազերծ գոտու ստեղծմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում իր կանխատեսումներն արեց, թե Սիրիայում, որ շրջանում կտրամադրվի բախումնազերծ գոտու վերահսկողություն: «Հիմնականում վերահսկողություն իրականացնելուց Հալեպում հնարավոր է լինի Իրանի, Իդլիբում` ամբողջապես Թուրքիայի և Լաթաքիայում՝ Ռուսաստանի մասնակցությունը»,-նկատեց նա:

Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումները՝ արաբագետը նշեց երեք կետ` հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկությամբ բախումնազերծ կամ միջազգային տերմինոլոգիայով ապաէսկալացիոն գոտիների ստեղծում և երրորդ գործընթացը, որը կարելի է պայմանավորել նաև երկրորդով` ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբավորումների միջև:

«Մայիսի 3-4-ն Աստանայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Հանդիպում է եղել նաև 2016 թվականի տարեվերջին Սիրիայում հաստատված հրադադարի հիմնական միջնորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Ամենակարևոր ձեռքբերումը կողմերի միջև բախումնազերծ գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունն է, որն ուղղակիորեն ռուսական կողմի առաջարկությունն էր, նախաձեռնողն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Հենց նրա հանձնարարությամբ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեց այս նախագիծը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի 4 շրջաններում` Իդլիբ նահանգում, Դամասկոսի թաղամասերից մեկում, ալ-Կունայտրա և Դարա նահանգներում պետք է ստեղծվեն բախումնազերծ գոտիներ: Անցյալ տարեվերջին դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում հաստատվեց հարաբերական հրադադարի ռեժիմ: Հատկապես անցյալ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումից հետո այս հրադադարի ռեժիմը աստիճանաբար դադարեցրել է իր ազդեցությունն ու նշանակությունը սիրիական հակամարտության շրջանակներում: Գործընթացը փրկելու և շատ ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի կողմից առաջ է քաշվել բախումնազերծ գոտու ստեղծման նախաձեռնությունը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն գործելու են երեք հիմնական արտաքին դերակատարները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: ՌԴ կողմից շատ ակտիվ բանակցություններ են ընթանում այլ արտաքին դերակատարների ներգրավելու համար: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, Հորդանանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների:

«Իմ խորին համոզմամբ ռուսական կողմը, հասկանալով, որ գործող ներկա դերակատարների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր սիրիական հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում նոր ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակի»,- նշեց արաբագետը:

Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև:

Հայերեն

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ