Երևանում բնակչության թիվն ավելացել է, իսկ մարզերում` նվազել. ԱՎԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։

Երևանում բնակչության թիվն ավելացել է 2.1 հազարով, իսկ մարզերում (միասին վերցրած) նվազել 14.6 հազարով։

Ամենից շատ՝ 3.9 հազարով, նվազել է Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը։1.30 հազարով նվազել է Արագածոտնի մարզի բնակիչների թիվը` կազմելով 128.5 հազար մարդ: Գեղարքունիքի մարզի բնակիչների թիվը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 230.7 հազար մարդ, իսկ Կոտայքում` 252.8 հազար. երկու մարզերում էլ բնակչության թիվը նվազել է մոտ 1.10 հազարով: Տավուշի մարզում բնակիչների թիվը նվազել է հազարով և կազմել 124,5 հազար մարդ: Արմավիրի մարզում բնակչության թիվը նվազել է 0.80 հազարով` կազմելով 265.8 հազար: Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում բնակչության թիվը նվազել է 0.50 հազարներով և կազմել համապատասխանաբար 258.4 հազար, 138.9 հազար և 50.3 հազար մարդ:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա 12 վարչական շրջաններից 5-ում բնակչության թիվն ավելացել է, 4-ում՝ նվազել, 3-ում՝ մնացել անփոփոխ։

Ամենից շատ՝ 800 հոգով, ավելացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը և հասել 136.7 հազարի։ Նվազման առումով առաջատարն Արաբկիրն է՝ 400 մարդ։

Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում բնակչության թիվը չի փոխվել։

Ամենից շատ մարդ՝ 139.6 հազար, բնակվում է Շենգավիթում, ամենից քիչ՝ 9.8 հազար, Նուբարաշենում։

Հայերեն Русский

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար

Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ

ԱՄՆ-ն ավարտում է Եվրոպայի պաշտպանությունը սուբսիդավորելու դարաշրջանը. Հեգսեթ

«Օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն