«Թատերական Սյունիք» փառատոնը կաշխուժացնի քաղաքների արվեստասերների առօրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիք» փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` փառատոնի գլխավոր նպատակը հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումները Սիսիանում, Գորիսում, Կապանում, Քաջարանում, Ագարակում և Մեղրիում ցուցադրելն է:

Տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի:

Հնարավորություն կլինի նաև արծարծել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:

Փառատոնին մասնակցելու են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Ս. Շևչենկո և Ա. Կուլիչկով, «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին, Կապանում, փակումը՝ մայիսի 27-ին, Գորիսում:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել