Շոու բիզնես

Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է եզրափակիչ փուլ է եւ պայքարը կշարունակի մայիսի 13-ին: Եզրափակիչ փուլ անցան նաեւ Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի եւ Բելգիայի ներկայացուցիչները:

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարեւորագույն փուլում կողքիս են եւ սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարեւորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թեւեր հարկավոր չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արծվիկը:

Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

Արծվիկը ներկայանում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակներըԼեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:Մրցույթն այս տարի անցկացվում է«Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում