Պատգամավորի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում նախապայմաններ դնող Թուրքիան վտանգ է ներկայացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան նախագահական կառավարման համակարգի անվան տակ վերջնականապես գնում է դեպի սուլթանական համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նորընտիր խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Էրդողանը դա կարողացավ ապահովել եւ հարաբերությունները կտրուկ սրեց Արեւմուտքի հետ: Վերջերս Արեւմուտքի կողմից ավելի հաճախ կարծիքներ ենք լսում, ավելի շուտ հստակ տեսակետներ, որ Թուրքիան կորցրեց Եվրամիություն մտնելու իր բոլոր հույսերը: Այսինքն՝ մենք առաջիկայում սպասում ենք, որ կամ այս ողջ թոհուբոհից հետո կրկին կփորձի գտնել ԵՄ հետ բանակցություններ վարելու այլ ձեւաչափ, կամ կորդեգրի արմատական իսլամի ներքին քաղաքականություն՝ հայացքը հառելով դեպի Արեւելք, ինչի պարագայում նա, իհարկե, աշխարհի հետ խնդիր կունենա: Այդ միտումը տեսնում ենք նաեւ այսօր»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ քայլերն ուղղելով դեպի Արեւելք՝ Թուրքիան ուզում է իր ազդեցությունը հաստատել Մերձավոր Արեւելքում, ապա ավելի խորանալ դեպի այլ թուրքալեզու համայնքներ:

«Սա մի կողմից անընդունելի է հենց աշխարհի համար, մյուս կողմից էլ հենց այլ թուրքալեզու ժողովուրդների համար, որովհետեւ ինչքան էլ նրանք սերտ, մտերիմ ազգակցական կապեր ունենան, բնականաբար, որեւէ թուրքալեզու պետություն չի ցանկանա իր ինքնիշխանությունը զոհաբերել հանուն թուրքական ծրագրերի. անգամ Ադրբեջանը»,-նշեց Շիրակ Թորոսյանը:

ՀՀԿ պատգամավորը ընդգծեց, որ Թուրքիան կշարունակի Հայաստանի համար վտանգ ներկայացնել, քանի դեռ այն չի հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից, քանի դեռ նախապայմաններ է դնում հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին