Արցախի ուղղությամբ վտանգի դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը սպասելու և հապաղելու իրավունք չունի. Անդրանիկ Մակարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:

Հարցին՝ արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի։

Ճշտող հարցին՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալ-մայորը պատասխանեց. «Ոչ, չի կարող»:

Հայերեն English Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres