Life

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

1 րոպեի ընթերցում

 «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում իր «Fly with me» երգով: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն, որի հաղթողը կորոշվի մայիսի 13-ին կայանալիք եզրափակիչ փուլում:

«Քանի որ այս տարվա մրցույթի կանոնները փոխվել են և մրցույթի մասնակիցները ձայների 50 տոկոսը ստանում են հանդիսատեսի քվեարկությունից, անկհայտ է, որ Հայաստանը ներկայացնող տաղանդավոր երգչուհու հաղթանակի համար շատ բան է կախված բոլորիցս: Հետևաբար` դիմում ենք հատկապես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին և խնդրում հետևել մրցույթին և քվեարկել մեր երգչուհու օգտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է «Առաջին ալիքի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում