«Yerevan Fashion Week. Golden laсe» նորաձևության շոուն կբացի Վյաչեսլավ Զայցևը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնը ( «Meridian») մայիսի 12, 13 և 14-ին կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի։

Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք։ Մուտքն ազատ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց միջոցառումների մամուլի պատասխանատու Կարինե Գևորգյանը՝ հավելելով. «Մայիսի 12-14-ը ժամը 19։00-22։00 տեղի կունենա «Yerevan Fashion Week.Golden laсe» նորաձևության շոուն։

«Yerevan Fashion Week. Golden Lace»-ի դեմքը Անի Զաքարյանն է, ով «Ani M» ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր, Armenian Jewellers Association-ի Ռուսաստանի մասնաճյուղի ներկայացուցիչն է։ Անի Զաքարյանի զարդերը իր հավաքածուում կներկայացնի լիբանանահայ դիզայներ Վարանտ Աբրահամյանը։

Նորաձևության շոուի կազմակերպիչը «AFD international fashion day» -ի ղեկավար Նաիրա Նիազյանն է։ Միջոցառման բացման արարողությունը կկատարի ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։

Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կութուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և, իհարկե,Հայաստանից.

-Նորաձևության տուն Slava Zaitsev (ՌԴ),

- Hayari Couture Paris (Ֆրանսիա)

- Kevork Nour Shadoyan (Հայաստան)

- Narine Harutunyan (ՌԴ)

- Liana Sarkisyan (Հայաստան)

-Svetlana Evstigneeva (ՌԴ)

- Anahit Movsisyan (Հայաստան)

- Svetlana Hakobyan (Հայաստան)

-Varant Lamalin (Լիբանան)

Միջոցառմանը ներկա կլինեն պետական այրեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ»։

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը