ՊԵԿ-ը և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը համաժողով են կազմակերպել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանի հարկային ծառայությունը 7 տարի առաջ է միացել է IOTA-ին և արդեն 6-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Պետական եկամուտների կոմիտեն շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել հարկային մարմինների և հարկային ծառայություններ մատուցողների միջև գործակցության ռազմավարությունների մշակման հարցերը, ուսումնասիրել բնագավառի միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ այն կարևոր է նաև մեր երկրում իրականացվող հարկային բարեփոխումների համատեքստում. «Հայաստանի հարկային վարչարարությունը արմատական բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում մեծ դեր ունի եկամուտների ապահովումը: Կարևոր է նաև, որ այն կատարվի հարկային կարգապահության ավելացման հաշվին»: Վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրա­կան և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել հարկային կարգապահության մակարդակի բարձրացմանը: Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավո­րում­ների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման միջոցով: Հարկային վարչարարության հիմնական ուղղությունն, ըստ Վախթանգ Միրումյանի, օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է, ինչն էլ հարկային մարմնի և հարկային ոլորտում ծառայություններ մատուցողների միջև սերտ համագործակցություն է ենթադրում. «Այս կառույցների հետ գործակցությունն իրականացվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների, մասնավորապես՝ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հետ աշխատանքներում»:

Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, Դևիդ Վուդսն ընդգծել է, որ եվրոպական փորձի համադրումը կարող է նպաստել հարկային կարգապահության մեխանիզմների կատարելագործմանը:

Հայերեն

Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Վահագն Արսենյանը հրաժարվել է Հայաստանում ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի իր մանդատից

Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել