Charlie Hebdo-ն Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Է նվիրել թարմ համարի զգալի մասը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը, որը հայտնի Է իր խայթիչ եւ երբեմն դաժան ծաղրանկարներով, մայիսի 7-ին կայանալիք՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին Է նվիրել թարմ համարի զգալի մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թողարկման հանգուցային թեման պարզ Է առաջին հայացքից: Թերթի առաջին Էջում, սովորությանը հակառակ, ոչ մի նկար չկա, սեւ ֆոնին սոսկ «Երկրորդ փուլ. ձեզ իրո՞ք անհրաժեշտ են նկարներ» մակագրությունն Է:

Լողազգեստով աղջիկը պտտեցնում Է «ճակատագրի անիվը», որն անվանված Է «դժբախտության անիվ». յոթ խորշիկները պարունակում են «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի անունը եւ սոսկ մեկը՝ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի անունը:

Թեեւ, OpinionWay ընկերության հարցախույզի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի հաղթելու շանսերն այնուամենայնիվ ավելի մեծ են. նրան Լը Պենի նկատմամբ հաղթանակ են կանխատեսում ընտրողների քվների 60 տոկոսով՝ 40 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters