Հասարակական

Դեղագործության ոլորտի նոր կանոնագիրքը կարգավորում է ոլորտում առկա մի շարք չարաշահումներ

7 րոպեի ընթերցում

Դեղագործության ոլորտի նոր կանոնագիրքը կարգավորում է ոլորտում առկա մի շարք չարաշահումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով դեղագործության ոլորտում առկա մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ոլորտում գործող տնտեսավարողների համար մշակել է բարեխիղճ վարքագծի կանոնագիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կկարգավորի սուբյեկտների փոխհարաբերությունները, առաջացած խնդիրները, ինչպես նաև կխրախուսի մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ և հավասար կանոնների ստեղծմանը:

Այդ նպատակով մայիսի 3-ին ՏՄՊՊՀ-ում տեղի ունեցավ քննարկում դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող մարմինների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կանոնագրքի նպատակն է կարգավորել դեղագործական ընկերությունների և բուժհաստատությունների միջև հարաբերությունները` սահմանելով կոնկրետ էթիկայի կանոններ:

«Այն բոլոր դեղագործական ընկերությունները, որոնք կընդունեն կանոնագրքի պահանջները, կհամարվեն բարեխիղճ տնտեսավարողներ, իսկ ովքեր չեն ընդունի` մենք կհամարենք, որ այդ տնտեսավարողները ինչ-որ բան են ուզում թաքցնել, մտահոգ են իրենց վարքագծի համար, և նրանք կհամարվեն ռիսկային: Բնականաբար, դեղագործական ոլորտում մեր ուսումնասիրությունների ժամանակ այս հանգամանքը հաշվի կառնենք, և ռիսկային համարված տնտեսավարողների հանդեպ կլինենք ավելի խիստ, իսկ նրանց վարքագծի նկատմամբ` շատ ավելի ուշադիր»,- ասաց Շաբոյանը:

«Էսկուլապ» դեղագործական ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով` դեղերի մասին օրենքը հիմնականում կարգավորում է իրավաբանական անձ-պետություն հարաբերությունները, սակայն օրենքը չի նախատեսում ձեռներեցների փոխհարաբերությունների կարգավորում:

«Ես շատ ուրախ եմ, որ կանոնակարգում նշված է իրավաբանական անձանց միջանձնային հարաբերությունների կարգավորման մասին: Սա գալիս է լրացնելու դեղերի մասին գործող օրենքը: Կարևոր է նաև դեղերի ոչ պատշաճ դուրսգրմանն անդրադառնալը: Ողջունում եմ, որ կանոնագրքում դրված է առողջապահական հիմնարկների հետ հարաբերությունների հարցը»,- ասաց Գրիգորյանը`ուրախություն հայտնելով, որ կանոնագիրքը կարգավորելու է նաև ոլորտի խաղացողների`ներկրողների, մատակարարների, դեղատների, նաև առողջապահական հիմնարկների միջև փոխհարաբերությունները:

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ տնօրեն Միքայել Մարկոսյանը դրական արձագանքեց նախագծին:

«Ողջունում ենք դեղագործական ոլորտի կառուցման մեջ մրցակցային հարաբերությունները կարգավորելու ցանկացած քաղաքակիրթ մոտեցում: Չնայած կանոնագրքում կա բարելավումների ընդգրկման կարիք, այնուամենայնիվ, ամենակարևոր հարցը մասնակիցների ընդգրկման հարցն է. թե ինչքան մասնակիցներ կներգրավվեն կանոնագրքի վերջնական ընդունման ժամանակ, քանի որ եթե մասնակիցների քանակը լինի սահմանափակ, ապա այն չի ծառայի իր նպատակին: Այդ պատճառով մեզ համար դա չափազանց կարևոր է»,-ընդգծեց Մարկոսյանը:

Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքով` դժբախտաբար ոլորտում հանդիպում են բժիշկների կողմից դեղերի կամ բժշկական պարագաների գնման համար հաճախորդների ուղղորդում կոնկրետ ընկերություն: Զաքարյանի կարծիքով` այդ խնդրի կարգավորումը, որպես այդպիսին, հնարավոր չէ, քանի որ խոսակցությունն ընթանում է երկու անձերի միջև և փակ դռների ետևում:

«Խոսքը բժշկի մասնագիտական պատշաճության, բարոյականության մասին է: Եթե մարդ պատշաճ ձևով չի վերաբերվում իր հաճախորդներին, սպառողներին, ապա այն կարող է լինել ոչ միայն դեղագործական ոլորտում: Դրա համար էլ այս կանոնագիրքը կարող է գոնե մասսայականացնել, ինչ-որ ձևով քարոզել ավելի պատշաճ աշխատել: Եթե կազմակերպություններն ընդունեն կանոնագրքում առանձնացրած պատշաճ գործելու սկզբունքները, գուցե իրենք ինքնակառավարման սկզբունքով թույլ չտան նմանատիպ վարվելաձև: Կարծում եմ, դրա մասին հարկավոր է բարձրաձայնել և սպառողներն էլ պահանջեն բժիշկներից դեղատոմսերում նշել այն, ինչ հարկավոր է իրականում: Շատերը ուղղակի տեղյակ չեն դրանից, և շատերը բժշկի կարծիքն ընդունում են որպես վերին ճշմարտություն»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Ամփոփելով քննարկումը` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ դեղագործական ոլորտի էթիկայի կանոնագրքի նպատակն է կանխարգելել այն բոլոր բացասական երևույթները, որոնք առկա են դեղագործական ընկերությունների և բուժհաստատությունների գործունեության մեջ: Նրա խոսքով` մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ դեղագործական ընկերությունները պայմանավորվում են բուժհաստատությունների հետ և տարբեր միջոցներով շահագրգռում են, որպեսզի բժիշկները դեղատոմսեր դուրս գրելիս նշեն տվյալ ընկերության կողմից ներկրվող դեղամիջոցների կամ բժշկական պարագաների անունները: Շաբոյանի դիտարկմամբ` այն առաջին հերթին վնաս է հասցնում սպառողների շահերին, քանի որ նրանք զրկվում են այլընտրանքից և ստիպված ձեռք են բերում դեղեր տվյալ ընկերություններից և դրանց պայմաններով, ինչպես նաև մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում շուկայում, իսկ բարեխիղճ տնտեսավարողները դուրս են մնում շուկայից:

«Դեղագործական կանոնագրքի պահանջներից է, որ դեղագործական ընկերությունները իրավունք չունեն նվերներ, անձնական օգտագործման իրեր, փող առաջարկել բուժաշխատողներին: Կարող են միայն ցածր արժեքով հուշանվերներ առաջակել, այն էլ, եթե դրանք առնչվում են առողջապահության ոլորտի մասնագետի մասնագիտական գործունեության հետ: Այս փաստաթուղթն անդրադառնում է նաև գովազդին: Համաձայն էթիկայի կանոնագրքի` դեղագործական ընկերություններն իրավունք չունեն մոլորեցնող գովազդ իրականացնել: Այն պետք է լինի ամբողջական և արժանահավատ: Մասնավորապես` դեղագործական ընկերությունները գովազդում չեն կարող այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որոնք երաշխավորում են տվյալ դեղի դրական ազդեցությունը: Այս փաստաթուղթն անդրադառնում է նաև դեղագործական ընկերությունների մարքեթինգային և կոմերցիոն քաղաքականությանը, ինչպես նաև ընկերությունների և առողջապահության ոլորտի մասնագետների միջև կոռուպցիոն և այլ ոչ բարեխիղճ վարքագծի անթույլատրելիությանը»,- եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում