Սպորտ

«Ռեալ»-ը հաղթեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը հաղթեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում հյուրընկալեց «Ատլետիկո»-ին (3:0):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «արքայական ակումբ»-ին հաջողվեց հանդիպման սկզբում առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 9-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Ատլետիկո»-ի դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ կեսի 73-րդ րոպեին պորտուգալացին դարձավ նաև դուբլի, այնունհետ հեթ-տրիկի հեղինակ` 86-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների սխալից, խփեց երրորդ գնդակը: Վերջինիս համար այս գոլը Չեմպիոնների լիգայում իր 103-րդն է: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ «Ռեալ»-ի:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում